Գերմանիան անվերապահորեն ընդունում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի վրա հարձակման պատասխանատվությունը և պատմությունը վերաշարադրելու ցանկություն չունի․ Լամբսդորֆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան անվերապահորեն ընդունում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի վրա հարձակման պատասխանատվությունը, Բեռլինը պատմությունը վերաշարադրելու ցանկություն չունի, հայտարարել է Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆը։
«Նացիստական Գերմանիայի նվաճողական պատերազմը բացահայտ, աններելի հանցագործություն էր միջազգային իրավունքի դեմ։ Գերմանիան պատասխանատու է Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսելու, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակման համար։
Իմ երկիրն անվերապահորեն ընդունում է այս պատասխանատվությունը։ Ժամանակ առ ժամանակ արվող ենթադրությունները, թե մենք ցանկանում ենք վերաշարադրել պատմությունը և հրաժարվել պատասխանատվությունից, ճիշտ չեն»,- ասել է դիվանագետը՝ Լենինգրադի պաշարման պատմությանը նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել է Գերմանիայի դեսպանության և Գերմանական պատմական ինստիտուտի կողմից։