Էրդողանը հաստատել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Էրդողանը հաստատել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու արձանագրության վավերացմանը հավանություն տվող օրենքը հրապարակվել է Պաշտոնական տեղեկագրում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի վաղ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը հայտարարել էր, որ երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես կդիմի ԱՄՆ Կոնգրեսին՝ Թուրքիային F-16-ներ վաճառելու և գոյություն ունեցող ինքնաթիռների արդիականացման խնդրանքով։