ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 հունվար)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մաքսավորի միջազգային օրը, Ավստրալիա՝ Ավստրալիայի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Դուարթեի օր, Ուգանդա՝ Ազատության օր, Հնդկաստան՝ Հանրապետության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1909 –ծնվել է նկարիչ Մհեր Աբեղյանը:
1914- կնքվել է ռուս-թուրքական համաձայնագիր Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու վերաբերյալ: Այն նախատեսում էր Արևմտյան Հայաստանը բաժանել երկու նահանգի: Նահանգապետերի թեկնածություններն առաջադրելու էին եվրոպացիները, իսկ հաստատելու էր սուլթանը: Նրա ենթակայության ներքո էին գտնվելու վարչական, դատական և ոստիկանական իշխանությունները: Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի ժողովուրդների լեզուներով (հայերեն, քրդերեն և թուրքերեն):
1922 - Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկ թատրոնը:
1924– ծնվել է նշանավոր ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս, քաղաքական գործիչ Ռաֆայել Ղազարյանը:
1944 –վախճանվել է ռումին գրող, հասարակական գործիչ, հայասեր Սմարանդա Գեորգիուն:
1951 –վախճանվել է անգլիահայ գրող, թարգմանիչ Զաբել Բոյաջյանը:
1983 –վախճանվել է դերասան Դորի Ամիրբեկյանը:
1992-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերը հարձակում են սկսել հայկական Դաշտալի գյուղի ուղղությամբ և տալով հարյուրից ավել զոհեր նահանջել են:
2017- Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել բլոգեր Լապշինին Ադրբեջանին հանձնելու դատախազության որոշումը:
2019 —վախճանվել է ֆրանսահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Միշել Լեգրանը:
2020- վարչապետ Փաշինյանը հայտնել է, թե ինչպես է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իրեն թանկարժեք գրիչ նվիրել և ակնարկել իր «իջևանցու փեսա» լինելը։
2022-վախճանվել է գրող, բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը (Մերուժան Հովհաննիսյան)։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1340 —էդուարդ 3-րդը հայտարարվել է Ֆրանսիայի թագավոր:
1500– Յանսե Պիսենը դարձել է առաջին եվրոպացին, որն ափ է իջել Բրազիլիայում և ուսումնասիրել Ամազոնը:
1525 —հայտնվել է Ռուսաստանի առաջին տպագիր քարտեզը՝ Մոսկովյան հողերի քարտեզը:
1531 —Լիսաբոնում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 30 000 մարդ:
1697 —Իոհան Բեռնուլին առաջարկել է բրատիստոխրոնի մասին ոչ ճիշտ լուծում, որին ի պատասխան 5 գիտնականներ հրապարակել են ճիշտ լուծումը, որի արդյունքում հայտնվել է մաթեմատիկայի նոր ճյուղը՝ վարիացիոն հաշվարկի ճյուղը:
1788 – կապիտան Արթուր Ֆիլիպն Ավստրալիայում հիմնել է առաջին բնակավայրը, որը հետագայում դարձել է Սիդնեյ քաղաքը:
1823 —վախճանվել է անգլիացի բժիշկ, վիրաբույժ, բնական ծաղկի վակցինայի հայտնաբերող Էդուարդ Ջենները:
1837– Միչիգանը դարձել է ԱՄՆ-ի 26-րդ նահանգը:
1871 —ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ զինադադար է կնքվել շրջափակված Փարիզի և պրուսական բանակի միջև:
1891 —վախճանվել է գերմանացի կոնստրուկտոր Նիկոլաուս Ավգուստ Օտտոն, որը ստեղծել է քառատակտ ներքին այրման շարժիչը:
1893 —վախճանվել է ամերիկացի գեներալ Էբներ Դաբլդեյը, որին են վերագրում բեյսբոլ խաղի ստեղծումը:
1911 —առաջին թռիչքն է իրականացրել Կլեն Կյորտիսն իր ստեղծած աշխարհում առաջին հիդրոպլանով:
– ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Պոլիկարպ Կաշը:
1918 –ծնվել է ռումինացի քաղաքական գործիչ Նիկոլաե Չաուշեսկուն:
1924 —Պետրոգրադի խորհրդի 2-րդ համագումարը որոշել է Պետրոգրադը վերանվանել Լենինգրադի:
1925– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր Փոլ Նյումանը:
1934– Գերմանիայի և Լեհաստանի միջև ստորագրվել է միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիր:
1939 —Վաշինգտոնում տեսական ֆիզիկայի համաժողովի ժամանակ Նիլս Բորը հայտարարել է ուրանի տրոհման հայտնագործության մասին:
1943 –վախճանվել է խորհրդային գենետիկ, բուսաբան, աշխարհագրագետ Նիկոլայ Վավիլովը:
1950 - Հնդկաստանը դարձել է անկախ պետություն:
1965 - Հինդին դարձել է Հնդկաստանի պետական լեզու:
1980 - Իսրայելն ու Եգիպտոսը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ:
Կ. Խաչիկյան