ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանիայում աշխարհի վերջի նշան են նկատել անսովոր երեւույթի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրիտանական Բիրմինգհեմ քաղաքում մարդիկ աշխարհի մոտալուտ վերջի նշան են տեսել արտասովոր երեւույթի մեջ, երբ առվակի ջուրը դարձել է արյան պես կարմիր։ Այս մասին հայտնել է Daily Mail-ը։

«Աշխարհի վերջի նշան. Չորեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին, հանրության անդամը Perry Common Meadows-ում արյունոտ հոսք է նկատել»,- նշվում է հոդվածում։

Քաղաքային իշխանությունները հետաքննություն են սկսել այս երեւույթի վերաբերյալ։ Խորհրդի անդամ Ջիլի Բերմինգհեմը գետի լուսանկար է հրապարակել X սոցիալական ցանցում՝ առաջացնելով լայն հանրային քննարկումներ:

«Ի՞նչ է սա գրողը տանի»,- հարցադրում է արել տեղի խորհրդի անդամ Դեյվիդ Բարքերը: Բիրմինգհեմի վարչակազմը, ըստ հրատարակության, դեռ չի պարզել, թե ինչ է տեղի ունեցել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular