ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆելիքս Ցոլակյանը` ՀՀ Ազգային ժողովի նախագահ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» աղբյուրների վկայությամբ` ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը:
ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Ցոլակյանը բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել՝ մշտապես աչքի ընկնելով սկզբունքայնությամբ և մարդկային բարձր արժանիքներով:
Ծնվել է 1952 թվականի հունվարի 27–ին Հայկական ԽՍՀ Անիի շրջանի Ներքին Ջրափի գյուղում.
Կրթությունը՝
1969–ին ավարտել է Աղինի միջնակարգ դպրոցը:
1969–ին ընդունվել և 1974 –ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
Սովորել է ՊԱԿ–ի Մոսկվայի բարձրագույն դպրոցում, որակավորվել է ՊԱԿ–ի Տաշքենդի հատուկ դասընթացներում։
Ունի գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում։
Աշխատանքային գործունեությունը.
1974–1976 թթ.– աշխատել է Արարատ քաղաքի Ինդուստրիալ–տեխնոլոգիական տեխնիկումում որպես դասատու:
1976–1980 թթ.– ընտրվել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա՝ 2–րդ քարտուղար:
1980–1985 թթ.– տեղափոխվել է պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) Գորիսի բաժանմունք՝ որպես օպեր–լիազոր, ապա ավագ օպեր–լիազոր:
1985–1991 թթ.– զբաղեցրել է ՊԱԿ–ի Եղեգնաձորի բաժանմունքի պետի պաշտոնը:
1991–1992 թթ.– զբաղեցրել է Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը:
1993–1996 թթ.– նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության վարչության Մասիսի բաժանմունքի պետ:
1996–1997 թթ.– նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության Շիրակի մարզային վարչության պետ:
1997–1999 թթ.– նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության Երևանի քաղաքային վարչության պետ:
1999–2003 թթ.– ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը:
2003–2007 թթ.– Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ:
2007 թվականի հուլիսից մինչև նոյեմբեր աշխատել է ՀՀ նախագահի խորհրդական:
2007 թվականի նոյեմբերի 1–ից նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
2013 թվականի մարտի 7–ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ:
2016 թ. փետրվարի 24–ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
2016 թ. հունիսի 29–ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:

Ունի գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, մեկ որդի:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular