ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդերևութաբանները կանխատեսում են հերթական ցիկլոնի ներթափանցումը հանրապետություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին եղանակային դժվարին պայմաններում՝ ձյան առատ տեղումներ‚ սաստիկ բուք‚ ձնահյուս‚ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ձմեռային ընթացիկ պահպանում իրականացնող ընկերությունների կողմից կատարվել և կատարվում է շուրջօրյա աշխատանք։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Օդերևութաբանները կանխատեսում են հերթական ցիկլոնի ներթափանցումը հանրապետություն։ Այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։ Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հարգելի վարորդներ, խնդրում ենք լինել առավել ուշադիր, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ճանապարհների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով շուրջօրյա գործող 010 562533 հեռախոսահամարին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular