ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարձակվող շներ․ ո՞ր մարզերում են նրանք ավելի շատ

ՎԻԴԵՈ

2023-ի ընթացքում կենդանիների վերաբերյալ հիմնական ահազանգերը եղել են թափառող կենդանիների կողմից իրենց վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ հիմնականում անհանգստություն են հայտնում, թե թափառող կենդանիները կարող է հարձակվել իրենց դպրոցահասակ երեխաների վրա։ 

«Ինչ վերաբերում է մարզերում եղած ահազանգերին, ապա ամենաշատ ահազանգերը եղել են Շիրակում, Արմավիրում, Լոռիում և Կոտայքում։ Ոստիկանությունից միջնորդություններ են ուղարկվել ՏԻՄ-երին՝ խնդրի կարգավորման համար»,- նշեց Հակոբյանը։

Նա նկատեց, որ մարզերում շների ստերջացման հետ կապված խնդիրը ևս խիստ ակնհայտ է։  «Կոտայքի մարզում ստերջացում չի իրականացվում ոստիկանության Կոտայքի ու Հրազդանի բաժինների կողմից սպասարկվող վարչական տարածքներում, իսկ Չարենցավանի ու Նաիրիի կողմից սպասարկվող վարչական տարածքներում իրականացվել է շուրջ 550 ստերջացում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular