Սերժ Սարգսյանը միանձնյա որոշել է՝ ովքեր են զբաղեցնելու ԱԺ առանցքային պաշտոնները․«Ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշել է՝ ովքեր են զբաղեցնելու Ազգային ժողովի առանցքային պաշտոնները։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը:
Նրա նշանակումը կապված է Կարապետյանների ընտանիքի՝ մասնավորապես Սամվել Կարապետյանի կողմից վարչապետ Կարեն Կարապետյանին ցուցաբերված աջակցության հետ։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ըստ ամենայնի, կդառնա ՀՀԿ խմբակցության ղեկավար, Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ փոխնախագահ, Սամվել Ֆարմանյանը կգլխավորի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում