ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում խոշոր միջուկային վթարի «իրական սպառնալիք» կա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հունվարի 25-ին գումարված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանում խոշոր միջուկային վթարի «իրական սպառնալիքի» առկայության մասին։

«Խոշոր միջուկային վթարի պոտենցիալ սպառնալիք կա, այն մնում է շատ իրական»,- ասել է նա։

Գրոսսին նշել է, որ անվտանգության հետ կապված իրավիճակը շատ փխրուն է, իսկ միջուկային վթարը լրջագույն ռադիոլոգիական հետևանքներ կունենա։

«Չնայած այն հանգամանքին, որ օբյեկտը տևական ժամանակ չի գնդակոծվել, տարածաշրջանում շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունները՝ երբեմն էլ՝ ատոմակայանի անմիջական հարևանությամբ։ Մեր աշխատակիցները հայտնում են, որ կայանի մոտակայքում թռչում են հրթիռներ, ինչը վտանգի տակ է դնում դրա ֆիզիկական ամբողջությունը»,- ասել է Գրոսսին։

Նրա ելույթը հրապարակվել է ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular