ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մի կաթիլ մեղրի պատմություն»՝ Վայոց Ձորի մարզում. 4 երիտասարդների ծեծկռտուքը, որոնց մեջ են Վայքի քաղաքապետի, Զառիթափի նախկին գյուղապետի և Վայքի ճանշինի պետի որդիները, ավարտվել է դանակահարությամբ

ԻՐԱՎՈՒՆՔ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության Վայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 5-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ հատվածում գործող «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ գազալցակայանին հարակից տարածքում իրար հետ վիճաբանել, այնուհետև միմյանց հարվածներ են հասցրել Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի 18-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Սասուն Ստեփանյանը, նույն գյուղի 20-րդ փողոցի բնակիչ, 35-ամյա Դավիթ Դավթյանը, Վայք քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 26-ամյա Տիգրան Գևորգյանը, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի բնակիչ, 26-ամյա Սիմոն Ավետյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության արդյունքում Ս. Ստեփանյանը «աջ ազդրի վերին երրորդականի ծակած վերք» վնասվածքվ տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքին մասնակցած Ս. Ավետյանը Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանի որդին է, Տ. Գևորգյանը Վայքի Ճանշինի պետ Կարո Գևորգյանի որդին է, իսկ Դ. Դավթյանը Զառիթափի նախկին գյուղապետ Խաժակ Դավթյանի որդին է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular