ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի նախագահը հայտնել է, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է «Սպուտնիկ Վրաստանը»։

«Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի վարչապետի այցը երկիր, սակայն ցավում է, որ նախագահին հնարավորություն չի տրվում հանդիպել և պատշաճ կերպով ընդունել բարեկամ երկրների ղեկավարներին։ Ցավալի է նաև, որ համապատասխան գերատեսչությունները նախագահին չեն տեղեկացնում երկրում նախատեսված բարձր մակարդակի այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Զուրաբիշվիլին ավելի վաղ դժգոհել էր, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular