ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թքել եմ բոլորիդ երեսին , եթե ձեր գերխնդիրը սա էր. Հրանտ Վարդանյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռեժսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բոլորը խոսում են՝ թե այս ինչ անկիրթ , անկազմակերպ, ստրկացող, թշվառ ժողովուրդ է: Բայց չեն ասում երեսուն տարի ինչպե՞ս կրթվեց այս ժողովուրդը, ո՞վ կրթեց,ին՞չ կինո ու թատրոն տեսավ, ինչ հեռուստատեսություն, երգ երաժշտություն հնչեց նրա անաղարտ ականջներում: 
Չեն ասում , որ երեսուն տարի երկիրը պատերազմի և շրջափակման մեջ է, արտաքին թշնամիներից բացի ունի բարեկամ թշնամի, որը կրկնակի վտանգավոր է:Ազգի 90%-ը ապրում է երկրից դուրս, իսկ տանը մնացածին էլ ՝ երեսուն տարի ղեկավարում են գեղցիք ու քաղքենի ռուսավախ ստերը:
Երեսուն տարի՝ համայն հայության հետ միասին կարող էինք լինել միասնական ,համենայն դեպս բոլոր կարևոր ու առաջնային հարցերում: Դա պիտի լիներ առանցքային կարևոր խնդիրը, այսինքն ամնբողջ ազգի համախմբումը: Ամբողջական դառնալու միջոցով էլ պիտի ուժեղանայինք և անկախանայինք իմպերիայից, որպեսզի լուծելի դառնար Արցախի հարցը և այլ պատմական անարդարություններ: 
Դրա փոխարեն երեսուն տարի ամեն բան կատարվեց, որպեսզի ակունքում կանգնածները մնան անսասան, իսկ չտեսների մի մեծ ոհմակ էլ աստղաբաշխական հարստություն կուտակի՝ այս հյուծվող ժողովրդի հաշվին: 
Թքել եմ բոլորիդ երեսին , եթե ձեր գեր խնդիրը սա էր, եթե դուք պիտի հարստանայիք զինվորի արյան, գյուղացու չքավորության և վատ ուսուցում ստացող սերնդի հաշվին, իսկ անսասաններն էլ պիտի ժամանակ առ ժամանակ ճառեր ասեին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular