Հզոր երկրաշարժ՝ Թուրքիայում․ մարդիկ խուճապի մեջ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆգեյան ծովում՝ Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտակայքում, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 08:19-ին Կուշադասի ծոցում։ Ստորգետնյա ցնցումների խորությունը կազմեկ է 8,5 կմ։
Երկրաշարժը զգացվել է մի քանի ափամերձ շրջաններում և խուճապ է առաջացրել տեղի բնակիչների մոտ։
Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը եթերում ասել է, որ երկրաշարժի հետեւանքների մասին տվյալներ դեռևս չունի։