ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոկորդիլոսները մարգարեի են հոշոտել աղոթքի ժամանակ․ ի՞նչ է հայտնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավաֆրիկյան Հանրապետությունում (Հարավային Աֆրիկա) կոկորդիլոսները կտոր-կտոր են արել աղոթող մարգարեին։ Գրել է Times Live-ը։

Կիրակի օրը՝ հունվարի 21-ին, 48-ամյա տղամարդը երկու այլ մարգարեների հետ գնացել է Էլեֆանտես գետ՝ աղոթելու: Տեղի ոստիկանության տվյալներով՝ հոգևոր պրակտիկայի ժամանակ հարավաֆրիկացին հանկարծակի խեղդվել է Նեղոսի կոկորդիլոսներով լի լճակում։ Ենթադրվում է, որ գիշատիչները հարձակվել են տղամարդու վրա և կերել նրան։ Եվս երկու տղամարդ փորձել են գտնել ու փրկել մարգարեին, բայց չի հաջողվել:

Նույն օրը ավելի ուշ զոհվածի մնացորդները հայտնաբերվել են գետում։ Ոստիկանության աշխատակիցները տեղի բնակիչներին հորդորել են զերծ մնալ կոկորդիլոսներով գետերում լողալուց կամ հոգևոր պրակտիկաներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular