ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Nissan Pathfinder-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել. մի քանի կարևորագույն օբյեկտներ հոսանքազրկվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Բորիս Հ.-ն իր վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Չարբախ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրաենթակայանին ու մասամբ կիսակողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Բախման հետևանքով էլկետրաենթակայանը ամբողջությամբ վնասվել է, ինչի պատճառով էլ կարևորագույն մի քանի շենք-շինություններ հոսանքազրկվել են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular