Հնդկաստանը եւ Ֆրանսիան ռազմական տեխնիկայի համատեղ արտադրման պայմանավորվածություն են ձեռք բերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանը եւ Ֆրանսիան ռազմական տեխնիկայի համատեղ արտադրման պայմանավորվածություն են ձեռք բերել, այդ թվում ուղղաթիռներ եւ սուզանավեր հնդկական զինված ուժերի, ինչպես նաեւ բարեկամական երկրների համար, տեղեկացրել է Reuters-ը։
Գործարքը կնքվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հնդկաստան կատարած այցի ժամանակ, նա հանդիպել է վարչապետՆարենդրա Մոդիի հետ եւ մասնակցել պետական խնջույքի՝ կազմակերպված նախագահ Դրաուպադա Մուրմուի կողմից, նշվել է երկրի կառավարության հայտարարությունում։
Մակրոնը եւ Մոդին պայմանավորվել են ընդլայնել երկկողմ կապերը պաշտպանական արտադրության, միջուկային էներգետիկայի, տիեզերական հետազոտությունների եւ արհեստական բանականության օգտագործման ոլորտում՝ պետական ծառայությունների համար, ինչպիսին են պայքարը կլիմայի փոփոխության դեմ, առողջապահությունը եւ գյուղատնտեսությունը, նշվել է հայտարարությունում։
Նշվել է, որ երկու երկրների ղեկավարները ողջունել են Safran ֆրանսիական ընկերության ստեղծումը Հնդկաստանում։
Երկկողմ գագաթաժողովը հինգերորդն է անցած տարվա մայիսից սկսած։
Հնդկական Tata Group ընկերությունը եւ ֆրանսիական Airbus-ը ստորագրել են համաձայնագիր քաղաքացիական ուղղաթիռների համատեղ ստեղծման մասին, տեղեկացրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վինայ Քվատրան։
Ռեակտիվ շարժիչների CFM International ֆրանսիական արտադրողը հայտարարել է հնդկական Akasa Air ավիաընկերության հետ համաձայնագրի ստորագրման մասին LEAP-1B ավելի քան 300 շարժիչների արտադրության վերաբերյալ՝ 150 Boeing 737 MAX ինքնաթիռների համար։