ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիչ առաջ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենն ազատվեց աշխատանքից․ Armlur.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մայրաքաղաքի առատ ձյան ու չիրականացված աշխատանքների հետևանքով քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից:

Ըստ լրատվամիջոցի՝  Բագրատ Աղաջանյանին կփոխարինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Սաշա Կատվալյանը, որը ժամանակին զբաղեցնում էր նաև Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:

Սաշա Կատվայլանը և այլ ՔՊ-ականներ դեռևս նախորդ տարվա աշնանն իրավապահների կողմից բերման էին ենթարկվել գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Սաշա Կատվալյանը և Բագրատ Աղաջանյանը քաղաքապետարանում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular