ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է թեժացնում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Absatz.media-ն գրում է, որ Հայաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ երկիրը 2024 թվականին իր բյուջեի 17%-ը հատկացնելու է պաշտպանության ոլորտին։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ դա էլ ավելի կվատթարացնի հարաբերությունները Երևանի և Բաքվի միջև։

Ընդ որում, վերջին շրջանում դրանք արդեն իսկ վատացել են։ Ադրբեջանի ԱԳՆ-ն եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելին մեղադրել է Երևանին ագրեսիան հրահրելու մեջ։ Իր հերթին Բորելը հայտարարել է ԵՄ անհանգստության մասին Հայաստանի տարածքի նկատմամբ Ալիևի հավակնությունների վերաբերյալ։

Բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս վիճելի որոշումներ է կայացնում, որոնք կարող են հանգեցնել մեծ խնդիրների, Absatz.media-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։ «Առաջինը, Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է Բաքվի հետ բանակցությունների և կստորագրի խաղաղության պայմանագիր բառացիորեն մոտ ապագայում։ Հետո հանկարծ Երևանը խոսում է ինչ որ նոր պայմանների մասին, և վերջում առաջարկում է գործընթացը սկսել զրոյից»,- ասել է փորձագետը։

Նա հավելել է, որ բանակցային հարթակներն այժմ չեն գործում, Փաշինյանը հրաժարվում է Կրեմլում հանդիպել Ալիևի հետ, իսկ Ալիևը հրաժարվում է Եվրոպա կամ ԱՄՆ գնալ: «Փաշինյանի իշխանությունը մի քանի տարի է ինչ ճգնաժամի մեջ է: Վարչապետը վազում է մի միջազգային խաղացողից դեպի մյուսը: Այժմ նա փորձում է օգնություն ստանալ Բրյուսելից»,- ասել է Տարասովը։ Քաղաքագետը նաև նշել է, որ անգամ Հայաստանի ներսում գտնվող վերլուծաբաններն ու փորձագետները երբեմն չեն կարողանում ռացիոնալ բացատրություն տալ իրենց կառավարության որոշումներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular