ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական բանակի օրվա խորհուրդն ինձ համար թրքահպատակ, հային ատող իշխանություններին մերժելն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «2020-ի հոկտեմբերի վերջն էր՝ երեկո։ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ անընդհատ վիրավորներ էին բերում. ասում էին Շուշիի դիրքերից։ Կանգնել էի անկյունում՝ մուտքի մոտ ու լսում էի ձայների արձագանքը, աչքերս մշուշվում էին արյան գույնից, հոտից։

Փոքրամարմին վիրավոր նորակոչիկի բերեցին՝ պատգարակի վրա, ոտքերը, մշուշված աչքերս «խելագարվել» էին, մարմնից հեռու էին տեսնում… ԶԻՆՎՈՐԸ լուռ էր, չէր էլ տնքում, հայացքը մի կետի. իրեն դժողքից էին հանել, ընկերներից շատերն էին մնացել….

2020-ից տոներն այլևս չենք նշում։ Հայկական հաղթական բանակի օրվա խորհուրդն ինձ համար թրքահպատակ, ադրբեջանամետ, Հայոց Բանակը քանդող, Հային ատող իշխանություններին ու նրանց աջակցողներին մերժելն է…»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular