Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական մի շարք կայքեր՝ տեղադրելով ապրիլյան քառօրյայի հերոսների նկարները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական մի շարք կայքեր` դրանցում տեղադրելով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիների նկարները:
«Ինչպես խոստացել էինք. հարձակումները շարունակում ենք... Կոտրվել է ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը և կայքի ամբողջ բազան (անուն ազգ., գաղտնաբառեր, էլ-հասցեներ, IP և այլն) հասանելի է բոլորի համար Կոտրվել են մի շարք ադրբեջանական կայքեր, որոնցում հիմա բոլոր այցելուները տեսնում են մեր հերոս տղաների նկարները:Հավերժ փառք մեր հերոսներին»,-գրված է«Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակի ֆեյսբուքյան էջում:
Ապրիլի 2-ին «Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակը տեղակցրել էր. «Սկսում ենք հարձակումները...Իսկ ադրբեջանցի «հաքերներին» խորհուրդ ենք տալիս շատ վեր-վեր չթռնել, քանի որ մեր հարվածը շատ ցավոտ է լինելու»:
Հաքերային հարձակման ենթարկված կայքերի հղումներով անցնելիս, բացվում է էջ, որտեղ տեղադրված է ՀՀ դրոշը, զինանշանը և եռագույնի գույներով պատկերված բռունցք, հնչում է Սևակ Ամրոյանի «Ախպերս ու ես» կատարումը , տեսանյութով ներկայացվում է զոհված հայորդիների լուսանկարները, անունները և ծննդյան տարեթվերը:
«Դուք գնացիք կռիվ և ասացիք՝ կգա՛նք: Ուշանո՜ւմ եք, տղե՛րք, ուշանո՜ւմ եք»-գրված է Հաքերային հարձակման ենթարկված կայքերի էջերում, իսկ գրառման տակ նշված է «Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակ: