Ալեքսանյանն իր «փառահեղ» հաղթանակը նշելու է «Փարվանայում». «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթին հասած տեղեկություններով` թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքները, պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանն իր «փառահեղ» հաղթանակը տոնելու է ապրիլի 12-ին, «Փարվանա» ռեստորանում։
Հրավիրված են նրա կայսրության աշխատողները, այդ թվում՝ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները։
Պետք է արձանագրել, որ այս կայսրության ողջ անձնակազմն անձնուրացորեն աշխատեց Լֆիկի համար՝ նրան բերելով աննախադեպ մեծ թվով ձայներ Երեւանի տարածքում՝ 42 հազար 472 ձայն, երբ բավականին հայտնի օլիգարխներ, բարերարներ մարզերից ստացել են 3, 6, 7 հազար ձայն»: