ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար՝ Արարատում. Մխչյան գյուղում բախվել են Գերմանիայի քաղաքացու BMW-ն ու Opel-ը, վիրավորներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ 2 հոգու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խուբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, որտեղ վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ու պարզվում է վարորդների, հիվանդանոց տեղափոխվածի և տեղում բժշկական օգնություն ստացած վիրավորների ինքնությունը:

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կոտրել բնակչի տան ցանկապատը: Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ BMW -ի վարորդը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular