Պատրուշև. ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և նրանց արբանյակները պրոքսի-պատերազմ են մղում մեր ժողովրդի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Սանկտ Պետերբուրգում ազգային անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների հեռանկարների մասին։
«Բազմիցս թշնամին կրակով ու սրով եկավ մեր երկիր. Եվ հիմա ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և նրանց արբանյակները Կիևի նացիստական ռեժիմի և տարբեր տեսակի վարձկանների ձեռքով պրոքսի-պատերազմ են մղում մեր ժողովրդի և պետության դեմ, որը անգլո-սաքսոնական աշխարհը չի դադարեցնի նույնիսկ Ուկրաինայում հակամարտության «թեժ փուլի» ավարտից հետո,- ասել է Պատրուշևը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Կորաբելկայում» անցկացվող հանդիպմանը մասնակցելու համար և հիշել, որ հունվարի 27-ին հանդիսավորությամբ նշվել է Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից ամբողջական ազատագրման 80-ամյակը։