ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարիբաշվիլին հրաժարական է տվել Վրաստանի վարչապետի պաշտոնից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել։ Նա այդ մասին հայտնել է ուղիղ եթերում։

Քաղաքական գործիչը հաստատել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ դառնալու իր մտադրությունները, հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։

«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել այն որոշման մասին, որը մենք քննարկել ենք թիմի հետ։ Այսօր ես թողնում եմ վարչապետի պաշտոնը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Վրաստանում իշխող կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն և երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կփոխանակվեն պաշտոններով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular