Աբովյանում փորձել են թալանել «Ամերիաբանկ»-ի բանկոմատը
ԻՐԱՎՈՒՆՔԱբովյանում ապրիլի 6-ին փորձ է արվել «Ամերիաբանկ»-ի բանկոմատը թալանել, որը կանխվել է: Այս մասին հայտնում են Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապեի վարչությունից:
Գողության փորձը արվել է նույն միջոցներով ու մեխանիզմներով, ինչ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի բանկոմատը թալանելու ժամանակ: ՓԲԸ-ի բանկոմատին ռետինե խողովակներով միացրել է հեղուկ գազի 3լ տարողության գազի բալոն եւ 1լ տարողության թթվածնի բալոն՝ փորձելով պայթեցնելու եղանակով գողություն կատարել, սակայն նկատելով մոտեցող ոստիկաններին, դիմել է փախուստի:
Գողության փորձ կատարած անձը որոնվում է: