ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքաետարանում պարգևավճարների տրամադրումը կախված կլինի ավագանուց․ նոր նախագիծ կներկայացվի․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը նոր նախագիծ է պատրաստվում ներկայացնել ավագանի, որով քաղաքապետարանում պարգեւավճարների տրամադրման ինստիտուտի վերահսկողությունը կանցնի ավագանու անդամներին:

Այսինքն՝ քաղաքապետը ոչ թե աշխատակիցներին միանձնյա որոշմամբ պարգեւավճար կտրամադրի, այլ նիստի ժամանակ ավագանու անդամներին հստակ կներկայացվի, թե ինչ հիմնավորմամբ է ցանկանում տվյալ պաշտոնյային պարգեւատրել, եւ նոր միայն ավագանին կհաստատի կամ կչեղարկի այս որոշումը:

Նախագիծը քաղաքապետին կներկայացվի կա՛մ առաջարկության տեսքով, կա՛մ էլ որպես իրավական ակտերի նախագիծ, այնուհետեւ կուղարկվի գլխադասային հանձնաժողով, որտեղ դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի նաեւ ավագանու նիստի օրակարգ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն ասաց՝ այսպիսով ցանկանում են, որ պարգեւավճարների ինստիտուտը քաղաքապետարանում վերանա։

«Սիրուն աչքերի համար այլեւս որեւէ մեկին կարիք չկա պարգեւատրել. պետք է բարձրաստիճան չինովնիկը, որը պարգեւավճար է ստանում, արժանանա դրան: Զեկուցողը, որը կներկայացնի իր ենթակային պարգեւավճարի համար, ավագանու նիստին պետք է տեղեկանք-հիմնավորում ներկայացնի, թե տվյալ պաշտոնյան ինչ աշխատանք է կատարել իր լիազորություններից ավելի, որի համար պետք է արժանանա պարգեւավճարի, ավագանին թող քննարկի ու որոշում կայացնի տվյալ աշխատողին պարգեւավճար տրամադրելու մասով»,- ասաց նա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular