ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենի թիմը տարբերակներ է մշակում Իրանին պատասխան հարված հասցնելու համար. Politico

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն տարբերակներ է մշակում Իրանին պատասխան հարված հասցնելու համար, որպեսզի այդպիսով կանխի իրանամետ ուժերի նոր հարձակումներն ամերիկյան բազաների վրա: Միևնույն ժամանակ պատասխան հարվածը պետք է լինի այնպիսին, որ չհանգեցնի Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման, գրում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրին։

Ծրագիրը պետք է հաստատի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Հրատարակության համաձայն՝ տարբերակների թվում Պենտագոնը դիտարկում է Սիրիայում և Իրաքում իրանական զինվորականների կամ Պարսից ծոցում իրանական ռազմածովային օբյեկտների վրա հարձակումները։

Պատասխան հարձակումները, ինչպես նշել են Politico-ի զրուցակիցները, կսկսվեն Ջո Բայդենի կողմից ծրագրի հաստատումից մի քանի օր անց և տեղի կունենան կոնկրետ թիրախների դեմ։

Նման միջոցները կլինեն ԱՄՆ-ի պատասխանը Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող բազայի վրա հարձակմանը, որի հետևանքով երեք ամերիկացի զինվոր է զոհվել, գրում է հրատարակությունը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատարվածի համար մեղադրել էր Իրանին՝ հայտարարելով, որ հարձակումն իրագործած Իրաքի իսլամական դիմադրություն խմբավորումը աջակցվում է Իրանի կողմից:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կպատասխանի հարվածներին, բայց «չի գործի հապճեպ»։

ԱՄՆ ռազմաբազաները Սիրիայում և Իրաքում վերջին ամիսներին ենթարկվել են բազում հարձակումների: Իրաքի իսլամական դիմադրությունը դա բացատրում է որպես պատասխան ԱՄՆ-ի կողմից ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմում Իսրայելին աջակցելուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular