«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում երեխայի տակդիրի միջից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ապրիլի 5-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Կ.-ին քաղաքացուհի Մ. Բ.-ի հետ կարճատև տեսակցության այցելած երեխայի տակդիրի միջից հայտնաբերել են 11,6 գրամ սպիտակ փոշենման զանգված: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: