ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ նահանգներից 26-ի գլխավոր դատախազները դիմել են Բայդենին՝ պաշտպանելով ապօրինի ներգաղթի դեմ պայքարող Տեխասի նահանգապետին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նահանգներից 26-ի գլխավոր դատախազները կոլեկտիվ նամակ են ուղարկել նախագահ Ջո Բայդենին՝ ի պաշտպանություն Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի՝ Մեքսիկայի հետ սահմանի մի հատվածն ինքնուրույն պաշտպանելու գործողություններին։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով փաստաթղթին։

ԱՄՆ նախագահին և ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասին ուղղված նամակում 26 գլխավոր դատախազները ընդգծել են, որ Տեխասի իշխանություններն իրավունք ունեն պաշտպանվել միգրանտների հոսքից։ Նրանց խոսքով՝ «միլիոնավոր միգրանտներ անօրինական կերպով ներթափանցում են Տեխաս՝ սահմանի վրա համակարգված հարձակման արդյունքում»:

«Սա ներխուժում է, և նահանգները պետք է կարողանան պաշտպանվել ներխուժումից», - հեռուստաալիքը մեջբերում է գլխավոր դատախազների նամակից մի հատված։

Հունվարի 22-ին Fox News-ը հաղորդել է, որ ԱՄՆ Գերագույն դատարանը կարգադրել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանից հեռացնել Տեխասի  նահանգապետի կարգադրությամբ տեղադրված 48 կմ երկարությամբ փշալարային ցանկապատը, որը տեղադրվել է անօրինական ներգաղթյալների հոսքի դեմ պայքարելու համար: Դատարանի վճիռը ԱՄՆ սահմանապահ ծառայությանը թույլ է տալիս հեռացնել ցանկապատը մինչ դատավարությունը շարունակվում է:

Տեխասի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը պատշաճ կերպով չի հսկում սահմանը, ինչը հանգեցրել է անօրինական միգրանտների թվի աճին։ Տեխասը սկսել է նրանց ավտոբուսներով ուղարկել ամերիկյան խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Վաշինգտոն, Նյու Յորք և Չիկագո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular