ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Կլաուդիա Թենին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն է առաջադևրել հեղինակավոր Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Հանրապետական կոնգրեսականը նշել է, որ Թրամփը հեղինակավոր մրցանակին է արժանի իր նախագահության օրոք մշակված Աբրահամյան համաձայնագրերի համար: Դրանք վերաբերում են Իսրայելի և Մերձավոր Արևելքի պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում ընդհանուր լարվածության մակարդակի նվազեցմանը:

Ըստ Թենիի՝ Աբրահամյան համաձայնագրերը պատմական նշանակություն ունեն:

«Տասնամյակներ շարունակ չինովնիկները, արտաքին քաղաքականության «պրոֆեսիոնալները» և միջազգային կազմակերպությունները պնդում էին, որ Մերձավոր Արևելքի խաղաղության համաձայնագրերն անհնարին են առանց իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման: Նախագահ Թրամփը ապացուցեց, որ դա սուտ է», - նշել է կինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular