ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական հեռուստաալիքը ցուցադրել է Թուրքիայի քարտեզը Կիպրոսի, Հայաստանի, և Սիրիայի ու Իրաքի մեծ մասի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topwar.ru–ն գրում է, որ Թուրքիայում որոշակի քաղաքական ուժեր շարունակում են քննարկել կլանելով հարևան պետությունների հարակից տարածքները երկրի սահմանների աշխարհագրական ընդլայնման հնարավորությունները։ Այս անգամ թուրքական հեռուստաալիքներից մեկով ցուցադրվել է Թուրքիայի 2025 թվականի քարտեզը։ Այն իր մեջ ներառել է մի շարք հարևան երկրների տարածքներ, և Թուրքիային սահմանակից ինքնիշխան պետությունները դժվար թե դրանից գոհ լինեն։

Հիպոթետիկ քարտեզի վրա Կիպրոս կղզին (այժմ դա ինքնիշխան պետություն է, որի մի մասը օկուպացված է Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետության կողմից), Հայաստանը (հիշենք, որ դա ՀԱՊԿ անդամ ինքնիշխան երկիր է), Իրաքի կեսը և Սիրիայի մեծ մասի (նորից ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետությունների)։ Այսինքն թուրք դիտորդներն այլևս չեն թաքցնում, որ Անկարան, գոնե քննարկման մակարդակով, պետության տարածքն ընդլայնելու որոշակի ծրագրեր ունի։

Սա առաջին նման հարձակումը չէ Թուրքիայում, երբ ցուցադրվում են քարտեզներ, որոնց վրա երկրի սահմանները շատ ավելի լայն են, քան այժմ է։ Հատկանշական է այն, որ Ադրբեջանը չի ընդգրկվել նոր «թուրքական կայսրության» կազմում, սակայն Հայաստանին և Թուրքիային սահմանակից Նախիջևանի ադրբեջանական անկլավի տարածքը ներկված է «թուրքական կարմիր գույնով»։

Ներկայումս թուրքական բանակը գրավել է հարևան Սիրիայի տարածքի մի մասը, այդ թվում սիրիացի թուրքմեններով բնակեցված տարածքները, որոնք տեղական թյուրքալեզու ժողովուրդ են լեզվական առումով շատ մոտ թուրքերին, ադրբեջանցիներին և թուրքմեններին: Բացի այդ, թուրքական զորքերը գործողություններ են իրականացնում քրդական ուժերի դեմ Իրաքում, նաև առանց վախենալու, որ Իրաքը, ինչպես և Սիրիան, ինքնիշխան պետություններ են և նման գործողությունները բացահայտ արհամարհում են այդ երկրների քաղաքական անկախությունը և առանձին երկրի կարգավիճակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular