ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Cofix ցանցը մուտք է գործել հայկական շուկա

ՖՈՏՈ

Retail-loyalty.org-ը գրում է, որ Հայաստանի մայրաքաղաքում սկսել է գործել առաջին Cofix կետը։ Կղզին 24,5 քմ մակերեսով և 12 նստատեղով գտնվում է Երևան Մոլ առևտրի կենտրոնում։ Փետրվարին քաղաքի կենտրոնում Հյուսիսային պողոտա 1 հասցեում իր դռները կբացի ևս մեկ սրճարան սեփական խոհանոցով։ Երկրորդ կետի մակերեսը կկազմի 73 քմ, այն նախատեսված կլինի 32 նստատեղի համար։

Սրճարանի ճաշացանկը հարմարեցված է հայկական շուկայի համար։ Դրա մշակմանը մասնակցել է իտալացի խոհարար Լուկա Կորլեոն։ Հյուսիսային պողոտայի ինքնասպասարկման սրճարանում, բացի սուրճից, խմորեղենից և սենդվիչներից, խոհարարները կպատրաստեն նախաճաշեր և լանչեր։ Խմիչքների գները ֆիքսված են՝ 600, 900, 1200 և 1500 ՀՀ դրամ։ Սննդի արժեքը կկազմի 600-ից 2400 դրամ։

Հայաստանում Cofix ցանցը, որը ձեռք է բերել Galaxy Group հոլդինգը զարգանում է վարպետ- ֆրանչայզի ոճով։ Խմբի պորտֆելը ներառում է տարբեր ոլորտների ընկերություններ, ինչպիսիք են առևտրային անշարժ գույքը և շինարարությունը, ՏՏ ոլորտը և հեռահաղորդակցությունը, մանրածախ առևտուրը, ներմուծումը և սննդի արտադրությունը, ինչպես նաև ռեստորանային բիզնեսը, որը, բացի տեղական սրճարաններից և ռեստորաններից, ներառում է նաև ֆրանսիական PAUL ապրանքանիշի արտոնությունը: Ընկերությունը նախատեսում է բացել Cofix սրճարաններ մայրաքաղաքում և Հայաստանի այլ խոշոր քաղաքներում 2024 թվականին դրանց թիվը հասցնելով 11 կետի։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular