ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան խիստ նախազգուշացում է ուղղել Վաշինգտոնին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան խիստ նախազգուշացում է ուղղել Վաշինգտոնին՝ Միացյալ Նահանգների կողմից Միացյալ Թագավորությունում միջուկային զենք տեղակայելու մասին վերջին օրերին հնչող հայտարարությունների կապակցությամբ։

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, դա էսկալացիային ուղղված լուրջ քայլ կլինի։

«Ինչ վերաբերում է ամերիկյան մարտավարական միջուկային զենքը բրիտանական տարածք վերադարձնելու հիպոթետիկ հնարավորությանը, ապա ցանկանում եմ ամենախիստ ձևով զգուշացնել՝ հրաժարվել այդ ապակայունացնող քայլից»,- ասել է Ռյաբկովը։

Նրա բնորոշմամբ՝ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման սցենարը հավանական է, սակայն դա էսկալացիային ուղղված քայլ  է, որը պետք է կանխել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular