ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է ջնջել հայկական հետքն օկուպացված Արցախից․ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի են վերածում (Լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը շարունակում է վերացնել հայկական պատմամշակութային ժառանգությունն իր կողմից օկուպացված Արցախում։

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը հայտնում է՝ Ադրբեջանը պատրաստվում է մզկիթի վերածել Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին։

«Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության ևս մեկ դրսևորման ապացույցներ են հասանելի դարձել։ Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի վերածելու մասին` դեռևս 2021 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։ Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։ Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով»,- նշված է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի տարածած հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular