ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Եղեգնուտի «Կապույտ ավազ» ավազահանքում․ Volvo բեռնատարը կողաշրջվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնուտ գյուղի «Կապույտ ավազ» ավազահանքում Volvo մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է։ Գրել է Shamshyan.com-ը։



Տեղում պարզվել է, որ Երևանի բնակիչ 61-ամյա Արմեն Ավանեսյանը բեռնատարով, ավազահանքում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular