ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ժողովուրդը դրան է արժանի.ՀՀԿ-ականը՝ բաժանված ընտրակաշառքների մասին

ՎԻԴԵՈ

«Ժողովուրդը գուցե մեր գնահատմամբ սխալ է, որ կաշառք է վերցնում, բայց անում է այն, ինչ հավաքական կամքն է թելադրում: Այս ընտրությունները ցուց տվեցին, որ անգամ կաշառք չբաժանած, բայց ժամանակին մի շարք բարեգործություններ արած անձանց շատ ձայն տվեցին: Այսօր սա մեր հասարակության մեջ լավ է ընդունվում, նրանք դրա պահանջն ունեն: Բռնություններ, զոռով ընտրատեղամաս բերել չի եղել: Մարդիկ կաշառքն են ընդունում: Վա՞տ է, ուրեմն դրան են արժանի: Այսօր այս ժողովրդի կեցվածքի համար այդ միջոցներն են պետք: Նյութականն է առաջնային»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով էլ ժողովրդի նման ընտրության համար միայն կաշառքը չէր պատճառը.

«Օրինակ «Ազատ դեմոկրատներ»-ի համար դժվար էր մտնել պայքարի մեջ՝ ունենալով անհավասար ռեսուրսներ: Մենք միակ ուժն էինք, որը կարևորում էր ԵՏՄ-ից դուրս գալը, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերանայում, և հանկարծ սկսեցին հարցումներ, որոնցով մենք իբր շանս չունեինք անցնել խորհրդարան»,-նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Չնայած այս ամենին՝ նրա համար դեռ հարց է մնում, թե ինչպե՞ս է ժողովուրդն ընտրում ՀՀԿ-ին, այն դեպքում, երբ աղքատությունը 30 տոկոսից ավելի է, կա ստվեր՝ 50 տոկոսից շատ:

«Ինչո՞ւ է ժողովուրդն ընտրում պետությունը աղքատացրած, արտաքին պարտքը ահռելի չափերի հասցրած, երկիրը պատերազմի շեմին կանգնեցրած ուժին»,-հարցրեց Ստյոպա Սաֆարյանը:

Անի Կարապետյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular