ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսենալը հյուրընկալվելիս հաղթեց Նոթինգեմին, Նյուքասլը՝ Ասթոն Վիլլային

ՍՊՈՐՏ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթն» ընդունել էր «Արսենալին»։ Հանդիպումն ավարտվեց «Զինագործների» հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Բոլոր գոլերը գրանցվեցին 2-րդ խաղակեսում։ 65-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսն առաջ մղեց հյուրերին, իսկ 7 րոպե անց Բուկայո Սական կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

89-րդ րոպեին տանտերերի միակ գոլը խփեց Տայվո Ավոնիին։

Օրվա մյուս խաղում «Նյուքասլը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլլային»։ Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Ֆաբիան Շերը՝ աչքի ընկնելով 32-րդ և 36-րդ րոպեներին։ 2-րդ կեսի մեկնարկում տանտերերից ինքնագոլի հեղինակ դարձավ Ալեքս Մորենոն։

71-րդ րոպեին «Ասթոն Վիլլայից» աչքի ընկավ Օլի Ուոտկինսը։

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը 21 խաղից հետո վաստակած 48 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»։ «Արսենալը» 22 խաղից հետո վաստակել է 46 միավորով և 2-րդ տեղում է։ «Մանչեսթեր Սիթին» (20 խաղ) և «Ասթոն Վիլլան» (22 խաղ) 43-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը։

«Նյուքասլը» 22 խաղից հետո 32 միավորով 7-րդ տեղում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular