2016-ի աղմկահարույց բաժանումները. հայտնիներից ովքեր և ինչու բաժանվեցին սիրելիներից (Ֆոտոշարք)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ2016 թվականին հայկական շոու բիզնեսում շատ էին աստղային բաժանումները, որոնք լայն քննարկումների առիթ դարձան: Հայնիները սկսել են ավելի հե՞շտ գնալ բաժանման, թե՞ հիմա անկեղծորեն հաստատում են բաժանումների մասին լուրերը, դժվար է ասել, փաստն այն է, որ այս տարի շոու բիզնեսում բաժանումները շատ էին:
Սոֆյա և Նարեկ
Սոֆյա Պողոսյանի ամուսնալուծության մասին լուրերը միայն վերջերս տարածվեցին: Անձնական կյանքի մասին շատ տեղեկություններ դերասանուհին չի պատմել երկրպագուներին, միայն նշել է, որ արդեն 6 ամիս է, ինչ ամուսնալուծված է:
Սոֆյան և նախկին ամուսինը՝ Նարեկ Գևորգյանը, ամուսնալուծվել են 6 տարվա համատեղ կյանքից հետո:
Հովո և Մերի
Հովհաննես Ազոյանի և Մերի Մարտիրոսյանի ընտանեկան անախորժությունների մասին երկար ժամանակ է, ինչ խոսակցություններ էին շրջանառվում: Սեպտեմբերին Հովհաննեսը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որով հաստատել էր, որ ինքն ու Մերին երկարատև համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: «Մերի, իմ միակ սեր, կյանքիս ընկեր… Իրար հետ անցել ենք մեր երկրի՝ ինձ համար ամենածանր ու անարդար տարիները, ինձ համար կրկնակի ծանր, որովհետև այդ Քաոսի մեջ ես կառուցում էի իմ փոքրիկ ընտանիքը… և դու եղել ես ինձ թիկունք… Ոչ մի կին քեզ չի գերազանցել իմ կյանքում… ու կուզեմ կողքիդ տեսնել արժանապատիվ ու քեզ արժանի մեկին…. Կորցնելով քեզ՝ կորցնում եմ անցածս տարիները՝ գրեթե կյանքիս կեսը, որն էլ ինձ կստիպի ուժ հավաքել ու վերաիմաստավորել կյանքիս մյուս կեսը, բայց արդեն առանց քեզ…. »,- մասնավորապես գրել էր նա ու նշել, որ ափսոսում է, քանի որ ամուսնալուծության համար ինքն էր մեղավոր:
Հովոն և Մերին 2 դուստր ունեն:
Սիլվա և Դավիթ
Այս տարի հայտնի դարձավ, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը նշանը հետ է տվել և բաժանվել պրոսդյուսեր Դավիթ Ազարյանից: Երգչուհին չցանկացավ բարձրաձայնել պատճառների մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սիլվան երկրորդ անգամ է նշանվել:
Տաթև և Կարեն
Դերասանուհի Տաթև Սարգսյանը ևս նշանված էր: Տարեսկզբին սպասվում էր նրա և ընտրյալի՝ Կարենի հարսանիքը, սակայն սերիալային դերասանուհին բաժանվեց սիրելիից:
Կարեն և Աննա
Այս տարի հայտնի դարձավ, որ ամուսնալուծվել է նաև «Վիտամինցի» Չարենցը: Նրա նախկին կինը՝ Աննան, հարցազրույցներից մեկում նշել էր, որ Կարենը լավ դերասան է, բայց ոչ թե բեմի վրա, այլ իրական կյանքում: Աննայի խոսքով՝ ինքն է ամուսնալուծվել Կարենից, քանի որ վերջինը ստախոս, խաղամոլ և շահամոլ էր:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Չարենցը երկրորդ անգամ է ամուսնացել: Նրա երկրորդ կինը երգչուհի Ալյա Սեդրակյանն է:
Հովհաննես և Մառա
Այս տարի հայտնի դարձավ, որ մեկ տարվա համետեղ կյանքից հետո ամուսնալուծվել է նաև դերասան Հովհաննես Դավթյանը: Նրա կինը Մառա Սարուխանյանն էր, ում Հովհաննեսը ամուսնության անակնկալ առաջարկ էր արել իր 30-ամյակի օրը:
Գոհար և Գևորգ
Մոսկվաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը նախորդ տարի նշանվել էր: Այս տարի գարնանը Գոհարը հայտարարեց, որ բաժանվել է սիրելիից: Ամիսներ անց Գոհարը նոր կողակից ուներ, ում հետ ամուսնացավ այս տարվա նոյեմբերին: