ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում, փոխնախարարի ձերբակալությունը պաշտոնապես չի հաստատվում

ԻՐԱՎՈՒՆՔ

Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, միաժամանակ առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով։

Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Նշենք, որ 168.am-ի տեղեկություններով Անի Իսպիրյանը ձերբակալվել է ԱԱԾ կողմից։

Ձերբակալվել է նաև Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։

Նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է, որ տեղյակ չէ՝ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է «մտել» նախարարություն, թե՞ ուրիշ կառույց։

«Ճիշտն ասած՝ չգիտեմ ԱԱԾ-ն է, թե չէ, ու չգիտեմ, թե ինչու է մտել», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նշենք նաև, որ ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Անի Իսպիրյանն ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular