ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղեցկություն՝ հայկական ձեւով. տարբեր տարիների «Միսս Հայաստան»-ները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ապրիլի 7-ի կապակցությամբ NEWS.am STYLE-ը որոշել է վերհիշել Հայաստանի ամենագեղեցիկ կանանց՝ բոլոր ժամանակների «Միսս Հայաստան»-ներին: Ճիշտ է, վերջին անգամ նման մրցույթ մեր երկրում անցկացվել է 2012 թվականին, իսկ առաջինը՝ հեռավոր 1996 թվականին: Այդ տարի «Միսս Հայաստան» տիտղոսին արժանացել է Կարինա Խաչատրյանը:

 

Նրա ճակատագրի մասին որեւէ տեղեկություն չկա:

«Միսս Հայաստան-1997» տիտղոսակիրն Անգելինա Բաբաջանյանն է։ Նա ամուսնացել է, ունի երեք երեխա:

 

Հաջորդ տարի՝ 1998-ին, «Միսս Հայաստան» դարձավ Գոհար Հարությունյանը։ Նա նույնպես ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Երեք տարի անց «Միսս Հայաստան-2001» տիտղոսակիր դարձավ Իրինա Թովմասյանը: Հետաքրքիր է, բայց նա նույնպես երեք երեխա ունի:

 

Իրինայի քույրը՝ Լուսինեն, «Միսս Հայաստան» ճանաչվեց 2003-ին: Նա նույնպես ամուսնացած է, ունի մեկ դուստր:

 

«Միսս Հայաստան-2006»-ը Մարինա Վարդանյանն է, ով ամուսնացած է ՌԴ-ում, ունի երկու երեխա:

2007 թվականին «Միսս Հայաստան» է ճանաչվել Մարգարիտա Սարուխանյանը: Նրա մասին շատ բան հայտնի չէ:

Որոշ ընդմիջումից հետո՝ 2012 թվականին, մեր երկրում վերջին անգամ անցկացվեց գեղեցկության գլխավոր մրցույթը: Դրանում հաղթող ճանաչվեց Աննա Առաքելյանը:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular