ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … խաղալիք կառավարվող ավտոմեքենա

ՖՈՏՈ

Առաջին կառավարվող խաղալիք մեքենաները հայտնվել են 1940-ականներին։ Նրանք ունեին շիկացման  լարեր ունեցող մոմերով ներքին այրման շարժիչներ և շարժվում էին բացառապես շրջանաձև (լարով): Նման մոդելները համեմատաբար քիչ հնարավորություններ ունեին։ Դրանք ստեղծվել էին միայն էնտուզիաստների կողմից և չեն օգտագործվել կոմերցիոն նպատակներով։ Բայց ոչ միայն այդ լարային մեքենաներն էին հայտնի, 1950-ականների սկզբին հայտնվեցին մոդելներ, որոնց քշում էին կառուցված ուղու երկայնքով, այսինքն ժամանակակից խաղալիք երկաթուղիների նման մի բան: Սկզբում դրանք հագեցած էին ներքին այրման շարժիչով, սակայն հետագայում սկսեցին հայտնվել էլեկտրական շարժիչներով մոդելներ։ Բայց այդպիսի մոդելները ևս անհնար է անվանել հեռակառավարվող, քանի որ նրանց լար էր միացված:

1950-ականներին սկսեցին հայտնվել իրական ռադիոհեռակառավարմամբ մեքենաների առաջին մոդելները: Բայց այն դեռ հեռու էր լիարժեք լինելուց, դիսկրետ էր, աշխատում էր միացում/անջատում սկզբունքով, կարող էր շարժվել միայն ուղիղ: Ավելի իրական ռադիոկառավարմամբ մեքենաներ սկսեցին հայտնվել միայն անցյալ դարի 60-ականներին: Այն ժամանակ իտալական Elettronica Giocattoli ընկերությունը սկսեց իր հեռակառավարվող խաղալիք ավտոմեքենաների կոմերցիոն արտադրությունը։ Ճիշտ է, դրանք ևս սկզբից լարերի կառավարմամբ մոդելներ էին: Ավելի ուշ իտալացիներին միացան այլ երկրներ։

Ռադիոկառավարվող մեքենաների զարգացման ոսկե դարաշրջանը սկսվել է 1970-ականների երկրորդ կեսին, երբ ճապոնացիները սկսեցին նոր դասի մեքենաների արտադրությունը: Հիմնականում դրանք իրական մեքենաների ճշգրիտ պատճեններն էին 1/12 մասշտաբով: Ճապոնական ընկերությունների այդ մոդելները սկսեցին հսկայական ժողովրդականություն վայելել ռադիոսիրողների շրջանում և զգալի ներդրում ունեցան այդ ոլորտի զարգացման գործում: Այն ժամանակ նման մեքենաների մրցույթները ակտիվորեն նկարահանվում էին և նույնիսկ ցուցադրվում հեռուստատեսությամբ, ինչը, անկասկած, նպաստեց դրանց արդյունաբերության զարգացմանը ոչ միայն պրոֆեսիոնալների, այլ նաև սիրողականների շրջանում: RC10 buggy մոդելը՝ առաջին ամենագնացի մոդելը, 1984 թվականին ներկայացվեց աշխարհին, և այն նախատեսված էր պրոֆեսիոնալ մրցումների մասնակցելու համար: Այն կառուցված էր բարձրորակ ալյումինից, ուներ յուղային մեղմիչներ, կարգավորվող կախոց, գնդային առանցքակալներ, ցեխից պաշտպանված փոխանցման տուփ և բարձրորակ նեյլոնե կոմպոզիտային անվասկավառակներ։ Մոդելը ուներ նաև էլեկտրական շարժիչ։ Կանխատեսելի է, որ այդ մեքենան արագորեն մեծ ժողովրդականություն ձեռք բերեց ամբողջ աշխարհում: Այդ մոդելները իրական ամենագնաց մեքենաների պատճեններ էին, որոնք նախատեսված էին անապատային մրցարշավների համար: Այդ ժամանակվանից ակտիվորեն սկսեց զարգանալ ինքնագնաց հնարավորություններով մոդելների արտադրությունը։

Հետագայում ռադիոկառավարվող մոդելների մշակման պատմությունը հիմնված էր արտադրող ընկերությունների միջև մրցակցության վրա: Մեքենաների մասշտաբները գնալով փոքրանում էին։ Ամերիկյան և եվրոպական շուկաներում առաջատարը տարբեր ընկերություններ էին, և արդյունքում Ամերիկայում և Եվրոպայում մոդելները շատ տարբեր էին: Բենզինային և էլեկտրական մոդելների գոյության ընթացքում (հիմնական դասերը), երկուսն էլ ենթարկվել են զգալի բարելավումների իրենց շարժիչներում: Էլեկտրական ուղղությամբ կարելի է դիտել խոզանակային շարժիչներից և նատրիումային մարտկոցներից հեռանալու միտումը, ինչպես նաև ավելի հզոր լիթիումական մարտկոցների ներդրումը: Դե, իսկ ներքին այրման շարժիչներում  կար շարժիչի ծավալի աստիճանական, բայց անընդհատ աճ: Ժամանակակից աշխարհում արդեն դժվար է գտնել մոդել, որի շարժիչի ծավալը 0,12-0,15 խորանարդ դյույմ է, 0,36-0,4 խորանարդ դյույմ ծավալով մեքենաները գնալով ավելի տարածված են դառնում, և դա, հավանաբար, սահմանը չէ:

Нет описания.

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular