Պեսկով. Կիևում հակասությունները կաճեն, քանի որ հատուկ ռազմական գործողությունը հաջողությամբ շարունակվում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի մասին լուրերի շուրջ բազմաթիվ հարցեր կան։ Ակնհայտ է, որ Կիևում ամեն ինչ «հարթ չէ», լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, Կրեմլը հետևում է այս լուրերին: Դեռ շատ հարցեր կան։ Մի բան մնում է ակնհայտ՝ Կիևի ռեժիմը բազմաթիվ խնդիրներ ունի, այնտեղ ամեն ինչ հարթ չէ։ Սա միանշանակ է»,- ասել է Պեսկովը:
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ «ակնհայտ է, որ ձախողված հակահարձակումը (Ուկրաինայի Զինված ուժերի) և ճակատներում առկա խնդիրները հանգեցնում են Կիևի ռեժիմի ներկայացուցիչների միջև աճող հակասությունների՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ղեկավարության մեջ»։
«Այս հակասությունները կմեծանան, քանի որ հատուկ ռազմական գործողությունը հաջողությամբ շարունակվում է»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Գերագույն Ռադայի նախկին պատգամավորը հայտարարել էր Վալերի Զալուժնիին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու մասին։ Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի ծառայությունը հերքել էր այս տեղեկությունը։