ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էկոնոմիկայի նախարարությունից բացի, խուզարկվում են նաև մի շարք անձանց բնակարանները․ ՔԿ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ գործողություններ են իրականացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում։ Տեղեկությունը  «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

 «ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ»,– ասել է Աբրահամյանը։

 

 Նա տեղեկացրել է, որ խուզարկություններ են կատարվում էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում գերատեսչությունում։

Երեկ փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանն ու Հանրային ներդրումների վարչության պետ Լիլյա Սիրականյանը բերման են ենթարկվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular