ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան հորդորել է ինքնասպանության չհասցնել ԵՄ-ի տնտեսությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի առաջարկը՝ արգելել ռուսական պարենի ներմուծումը ԵՄ, ինքնասպանության կլինի Եվրամիության տնտեսության համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Լատվիայի տրանսպորտի նախարար Կասպարս Բրիշկենսը կոչ էր արել արգելել ռուսական հացահատիկի ներկրումն ու տարանցումը ԵՄ։ Նա ասել էր նաև, որ նամակով դիմել է Լիտվայի, Էստոնիայի և Ֆինլանդիայի իր գործընկերներին՝ այս հարցում միասնական դիրքորոշում մշակելու համար։

«Հակառուսական՝ պորամերիկյան լոբբին շարունակում է գեներացնել ԵՄ-ի տնտեսության համար ինքնասպանությանը համարժեք գաղափարներ ու առաջարկներ։ Հերթական ինքնասպանական քայլը Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի առաջարկն է՝ արգելել ռուսական սննդամթերքի ներմուծումը ԵՄ»,- ասել է Զախարովան՝ չբացառելով, որ այսպիսով փորձ է արվում ռուսական պարենի փոխարեն մեծացնել ամերիկյան մթերքի սպառումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular