ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Աֆրիկայի ԱԳ նախարար. Հինգ երկրներ հաստատել են ԲՐԻԿՍ-ին միանալու իրենց մտադրությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները հաստատել են, որ միանում են ԲՐԻԿՍ դաշինքին՝ անցյալ տարի հրավեր ստանալուց հետո: Այս մասին չորեքշաբթի ասել է Հարավային Աֆրիկայի արտգործնախարար Նալեդի Պանդորը, հաղորդում է Reuters-ը։

Օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովում նշված հինգ երկրները Արգենտինայի հետ միասին հրավեր ստացան միանալու դաշինքին, որի անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Հարավային Աֆրիկան:

Արգենտինան մերժել է միանալու հրավերը. «Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ անդամ երկրների վերաբերյալ հաստատումներին, ապա վեցից հինգը են։ Դրանք են՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եթովպիան, Իրանը և Եգիպտոսը»,- չորեքշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պանդորը։

 

 «Արգենտինան նամակով հայտնել է, որ իրենք չեն միանա ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալու նախորդ վարչակազմի հայտին, և մենք ընդունում ենք նրանց որոշումը»,- հավելել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular