ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց մրցաշարեր՝ կանանց միամսյակի առթիվ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արդեն երրորդ տարին անընդմեջ Վիվառոն կանանց տոների կապակցությամբ կազմակերպում է կենդանի մրցաշարեր, որտեղ մասնակցում են միայն կանայք:

Հավատարիմ մնալով ավանդույթին, այս անգամ ապրիլի 6-ին կին մասնակիցները հրավիրվել էին Տիգրան Մեծ 2 հասցեում գտնվող Վիվառո Սպորտ բար, որտեղ կայանալու էին Նարդու և Բլոտի մրցաշարերը: Մրցումներին մասնակցելու համար, որոնք, ինչպես միշտ, անցկացվում էին առանց մուտքավճարների, գրանցվել էր 28 մասնակից:

Մրցաշարերի մրցանակային ֆոնդ Վիվառոն սահմանել էր 500.000 դրամ: Նշենք, որ և՛ նարդի, և՛ Բլոտ խաղերում բոլոր մասնակիցներն էլ արժանացան դրամական պարգևների, իսկ 1-ից 3-րդ տեղ գրաված կանայք՝ նաև պատվոգրերի և գավաթների:

Նարդու մրցաշարում հաղթող ճանաչվեց Ալլա Մարգարյանը, ով եզրափակչում 5:4 հաշվով պարտության մատնեց Անուշ Բադալյանին: Ի դեպ, Ալլան Վիվառոյի թիմում մասնակցել է անցած տարի Թբիլիսիում կայացած Նարդու աշխարհի գավաթի խաղարկությանը և գրավել 2-րդ պատվավոր տեղը:

Իսկ Բլոտի մրցաշարում եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ Աննման Աղանիկյանի և Կարինե Հակոբյանի միջև: 101:90 հաշվով առավելության հասավ տիկին Աղանիկյանը:

Վիվառոն հիանալի տոն պարգևեց կանանց՝ կազմակերպելով ավանդաբար «տղամարդկային» համարվող խաղերի մրցաշարեր: Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ և շնորհավորանքներով՝ մախթելով մասնակիցներին և հյուրերին կանացի երջանկություն և ֆինանսական բարեկեցություն:

Նկարները կարող եք դիտել՝ այստեղ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular