ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում պատրիարք Կիրիլի գահակալության 15-ամյակի օրը մատուցվում է պատարագ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի գահակալության 15-ամյակի (մուտքը տաճար) հանդիսավոր արարողությունը սկսվել է մայրաքաղաքի Քրիստոս Փրկչի տաճարում. հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Պատարագը ղեկավարում է պատրիարք Կիրիլը, եկեղեցում հավաքվել են հարյուրավոր եպիսկոպոսներ և հոգևորականներ, ինչպես նաև բազմաթիվ աշխարհականներ։ Ներկա են նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի ղեկավար Պավել Պեզցին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը, Հայ Առաքելական Եկեղեցու Եզրաս արքեպիսկոպոսը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է շնորհավորել համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ գահակալության 15–ամյակի առթիվ: 

Տեսանյութը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular