ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023 թվականին թմրամիջոցների վաճառքով զբաղվող 150 «Թելեգրամ» ալիք է բացահայտվել. ՔԿ նախագահ

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ մեծ արդյունք է գրանցվել։ Այս մասին՝ կառավարության նիստի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ ներկայացնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտի թվային ցուցանիշները։

«2022-23 թվականին նախաձեռնվել է 4025 քրեական վարույթ։ Վարույթներով մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, որոնցից 287-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 2023 թվականի ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով քննված քրեական վարույթներից 1105-ի նախաքննությունն ավարտվել է և 1307 անձի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան։ Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերով 106 վարույթ է նախաձեռնվել և 116 անձի մասով քրեական գործերն ուղարկվել են դատարան։

Եթե ընդհանրացնենք՝ 2023 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության դեպքերով 1423 անձի վերաբերյալ քրեական գործ է ուղարկվել դատարան»,-ասաց Քյարամյանը։

Նա նշեց, որ թմրամիջոցների առք-վաճառքը տեղափոխվել է տարբեր էլեկտրոնային հարթակներ։

«Իրավապահ համակարգը, ինչպես ցանկացած հանցագործության որակական աճի դեպքում, կամաց-կամաց սկսում է ադապտացվել և փոխում է իր աշխատանքի մեթոդիկան։ Մեր գնահատմամբ՝ այս պահին իրավապահ համակարգը հենց այդ փուլում է։

Անցած տարվա ընթացքում 150 «Թելեգրամ» ալիքներ ենք բացահայտել, 8 սենյակ-լաբորատորիաներ հայտնաբերել։ Սկսել ենք նաև փողերի լվացման համատեքստում դիտարկել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և անցած տարվա մեղադրանքով մեղսագրվել է 5,1 միլիարդից ավելի փողերի լվացում, 3,6 միլիարդի մասով գնացել է դատարան։ Քննչական գործողությունների արդյունքում անցած տարի 30 «Թելեգրամ» ալիք է փակվել, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մասնակիցներ»,-եզրափակեց Քյարամյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular