«Զզվում եմ մեծամիտ եւ գոռոզ մարդկանցից». ի՞նչ է պարզել հայ հաղորդավարը Իչայի դերակատարի մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾIravunk.com-ը գրում է.
«Իրավունքն» օրերս գրել էր, որ երգիչ, «Տնից հեռու» հեղինակային հաղորդման հաղորդավար ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ Հնդկաստանում՝ Մումբայում, հանդիպել եւ բացառիկ հարցազրույցներ է ունեցել հայ հեռուստադիտողի կողմից սիրված հնդկական սերիալների հերոսների հետ: Այսպիսով՝ ամփոփելով հանդիպումների շարքը՝ Վ. Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել՝ իր հանդիպումների շուրջ ստեղծված մեծ ուշադրության համար, ապա մանրամասնել. «Հավատացեք յուրաքանչյուրդերասանի հանդիպելու համարմենք անբացատրելի մեծ աշխատանք ենքկատարել: Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ումնամակներին չեմկարողացել պատասխանել (6000 նամակ),բոլորին կպատասխանեմ մի քանիօրից»:
Ի դեպ, բոլիվուդյան աստղերի հետ նախատեսված հանդիպումներից չեն կայացել ընդամենը մի քանիսը, որոնց անդրադառնալով՝ Վ. Սարգսյանը պարզաբանել է. «Ինչվերաբերվում է Բարուն Սոբտիին («Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալի Արնավ Սինգհ Ռայզադայի դերակակատարը, - հեղինակ), նշեմ, որ նրա հետ կապի մեջեմեղել ամեն օր:
Ցավոք, նա քաղաքում չէ, վերադառնալու է միքանի օրից, իսկ ես այդքանսպասել չեմ կարող (հասկացեք, եսեւս ունեմ բազում այլ պլաններ ու բացի դայուրաքանչյուրավել օրը կախված է մեծ ֆինանսներից): Սակայն,չեմհիասթափեցնի եւ կնշեմ, որ շուտով պլանավորում եմ նորիցմեկնելՄումբայ եւ այդ անգամ կնկարահանեմ նրան»:
Վ. Սարգսյանին չի հաջողվել նկարահանել նաեւ նույն հեռուստասերիալի դերասանուհի Սանայա Իրանին, որը կերտել է Քուշի Գումարի Գուպտա Սինգհ Ռայզադայի կերպարը, որովհետեւ նա եղել է հիվանդանոցում. «Նույնիսկհանդիպել եմ նրա մոտընկերուհուն, եւ նկարահանումներկատարել հիվանդանոցում: Հասկանում եք՝անհնար էր»:
«Տնից հեռու» հաղորդման հեղինակը նաեւ ուշագրավ մանրամասներ է պատմում «Մերժվածը» հեռուստասերիալի դերասանուհի Թինա Դատտայի մասին, որը կերտել է Իչայի կերպարը. «Կասեմ միայն, որ զզվում եմ մեծամիտ եւ գոռոզ մարդկանցից, այն էլայն դեպքում, երբ իրենցից մեծ բան չեն ներկայացնում (ի դեպ,նրամասին նույն կարծիքին են նաեւ մյուս դերասանները, ումհանդիպեցի)»:
Իսկ վերջում բոլիվուդյան աստղերին մեր հանրությանը ներկայացնող հայ հաղորդավարը հավելել է. «Հուսով եմ՝ կարողացա Ձեզ նվիրելհետաքրքիր պահեր այս օրերիընթացքում, բայց հավատացեք այն,ինչ նկարահանել ենք կլինի անբացատրելիհետաքրքիր: Շատ շուտով «Տնից Հեռու» ATV-ի եթերում՝ Մումբայից»: