ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ձեռագիրը ստալինյան բռնաճնշումների ժամանակներն է հիշեցնում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը ստալինյան բռնաճնշումների ժամանակներն են հիշեցնում, երբ չէին խնայում ո՛չ մերձավոր զինակիցներին, ո՛չ կանանց ու երեխաներին։ Վերջին կոռուպցիոն «բացահայտումների» շոուի գլխավոր դերակատարները հիմնականում կանայք են՝ էկոնոմիկայի 32-ամյա փոխնախարարը, վարչության պետը, «Սիներջի» ընկերության 2 կին ներկայացուցիչ, որոնց նախնական կալանքի հարցում Փաշինյանի գրպանային իրավապահներն անգամ հաշվի չառան նրանց խնամքի տակ գտնվող մանկահասակ երեխաներին եւ մեղադրանքի բնույթը: Անգամ «բռնապետ» հռչակված Սերժ Սարգսյանի ժամանակ չգրված կանոն կար, որ տնտեսական հանցագործությունների համար կանանց նախնական կալանք չէին տալիս` նրանք ազատության մեջ էին մնում մինչեւ դատավճիռը։

Երեկ կանանց իրավունքների պայքարի առաջամարտիկ Զարուհի Բաթոյանին հարցրինք՝ խնդրահարույց չէ՞ կատարվածը։ «Ես շատ ընդհանրական պատասխան եմ տալու, բայց բոլոր իրավիճակներում կանայք եւ երեխաները շատ ավելի խոցելի են, քան տղամարդիկ, լինի կոռուպցիոն սկանդալ, թե բռնություն, քաղաքական կյանք, անկախ քաղաքական պատկանելությունից։ Ցավոք, դա եղել է միշտ եւ շարունակում է ինձ մտահոգել։ Ես կարծում եմ, որ, այո, մենք պետք է միշտ զգույշ լինենք, երբ գործ ունենք կանանց հետ, այո՝ անմեղության կանխավարկածի հետ, սա միշտ եմ ասել»։ Այսինքն՝ խնդրահարո՞ւյց եք համարում եւ կարծում եք, որ կանանց «փակում» են, քանի որ նրանցից հե՞շտ է ցուցմունքներ ստանալը։ «Հույս ունեմ, որ ոչ»: Իսկ դատապարտո՞ւմ եք, որ կանայք են թիրախավորվել։ «Ես դատապարտում եմ ցանկացած թիրախավորում, որը մարդու սեռով, հաշմանդամությամբ եւ քաղաքական պատկանելությամբ է պայմանավորված»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular